Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի և Թրամփի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ ես խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա կոչ է արել վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները՝ թյուրըմբռնումները լուծելու և հետագա սրացումներից խուսափելու համար։

«Մասնավորապես, կարևոր է, որ հրադադարը խստորեն պահպանվի բոլորի կողմից և այն տարածվի Լիբանանի վրա։ Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ մաքսատուրքերի, և հնարավորինս շուտ։

Եթե այս պայմանները բավարարվեն, բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն հիմնական շահագրգիռ կողմերի աջակցությամբ»,- նշել է Մակրոնը։

Leave a comment