Կրեմլը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ կոշտ հայտարարությունները։

«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել խնդրի լուծման համար ուժի ցանկացած կիրառումից», – ասել է Կրեմլի խոսնակը։

Դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ամերիկյան խոշոր ուժերը շարժվում են դեպի Իրան։

Leave a comment