Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ կոշտ հայտարարությունները։
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել խնդրի լուծման համար ուժի ցանկացած կիրառումից», – ասել է Կրեմլի խոսնակը։
Դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ամերիկյան խոշոր ուժերը շարժվում են դեպի Իրան։