Նոր մանրամասներ 74 համարի երթուղայինում տեղի ունեցած ծեծկռտուքից․ քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ապրիլի 8-ին Երևանում 74 համարի երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ՝ խուլիգանության և ֆիզիկական ներգործության հոդվածների հատկանիշներով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ Araratnews-ի բացառիկ տեղեկություններով՝ նախ վեճ է ծագել ուղևորների միջև, այն կանխելու նպատակով միջամտել է վարորդը՝ դուրս հրավիրելով վեճի մասնակիցներից մեկին, սակայն մի քանի կանգառ հետո նշված անձը կանգնեցրել է ավտոբուսը ու վարորդից պահանջել է իմանալ, թե որտեղ են իջել վեճի մյուս մասնակիցները, որից հետո ինչպես երևում էր տարածված տեսանյութում՝ հարձակում է եղել վարորդի վրա։

Գեղամ Ադյան

Leave a comment