ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ապրիլի 8-ին Երևանում 74 համարի երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ՝ խուլիգանության և ֆիզիկական ներգործության հոդվածների հատկանիշներով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ Araratnews-ի բացառիկ տեղեկություններով՝ նախ վեճ է ծագել ուղևորների միջև, այն կանխելու նպատակով միջամտել է վարորդը՝ դուրս հրավիրելով վեճի մասնակիցներից մեկին, սակայն մի քանի կանգառ հետո նշված անձը կանգնեցրել է ավտոբուսը ու վարորդից պահանջել է իմանալ, թե որտեղ են իջել վեճի մյուս մասնակիցները, որից հետո ինչպես երևում էր տարածված տեսանյութում՝ հարձակում է եղել վարորդի վրա։
Գեղամ Ադյան