Եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին անվասայլակով են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ծանր վիճակում, NEWS.am–ին հայտնել է նրա փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը։
«Էդպես ծանր վիճակում տեղափոխեցին կալանավայր, ափալ թափալ տարան, հայտնի էլ չի այս պահին, թե որ կալանավայր են տեղափոխել։ Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, հատկապես նյարդաբանի, բայց ես չգիտեմ՝ Հայաստանում չկա նման կալանավայր, որտեղ կարող են նման բուժօգնություն ցուցաբերել»,– ասաց պաշտպանը։
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ նրան Նաիրի ԲԿ-ից տեղափոխել են բանտ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: