Նեթանյահուն ներկայացրել է Վենսի հետ հեռախոսազրույցի մանրամասները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսլամաբադում Իրանի շուրջ բանակցությունների ձախողումը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ՝ նշելով, որ այդ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում էր հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից և վերջինիս տարիներ շարունակ ուրան հարստացնելու հնարավորությունից զրկելը։

«Երեկ ես խոսեցի փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ։ Նա ինձ զանգահարեց իր ինքնաթիռից՝ Իսլամաբադից վերադառնալիս։ Նա մանրամասն պատմեց բանակցությունների ընթացքի մասին։ Այս դեպքում՝ բանակցությունների ձախողման մասին։ Հարվածների վերսկսումը տեղի է ունեցել ամերիկյան կողմից, որը չէր կարող հաշտվել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ համաձայնագրերի կոպիտ խախտման հետ», – հայտարարել է վարչապետը կառավարության նիստում։

Leave a comment