ՆԳ նախարարությունում քննարկվել են Road Control հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Road Control բջջային հավելվածի կիրառման արդյունավետության գնահատման նպատակով։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ոլորտային պատասխանատուներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված էր համակարգի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներով, որոնք պահանջում են տեխնիկական և իրավական կատարելագործման լուծումներ։ Քննարկման առանցքում համակարգի գործունեության ընթացիկ վերլուծությունն էր, տեխնիկական և իրավական լավարկման հեռանկարները, ինչպես նաև հավելվածի կատարելագործմանն ուղղված նորարարական լուծումների գեներացումը։ Անդրադարձ է կատարվել համակարգի կոնցեպտուալ վերափոխման անհրաժեշտությանը՝ դիտարկելով նոր և առավել արդիական գործիքակազմի անցնելու հնարավորությունը։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն մշտադիտարկում է հանրային արձագանքը նախարարության կողմից մշակվող յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ՝ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման և բարեփոխումների իրականացման գործընթացում։

Leave a comment