‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն այսօր ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։
❌Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: »
‼️ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:
Կադաստրի կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: