Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացրել է նավահանգիստներն արգելափակելու հետևանքների մասին

https://arm.sputniknews.ru/20260413/tehrany-vashingtvonin-nakhazgushacrel-e-navahangistnern-argelapakelu-hetevanqneri-masin-100937834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_24:0:580:417_1920x0_80_0_0_4bee0b7353f25f5043e95ad4b5a549e3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարսից ծոց, օման, հորմուզի նեղուց, նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք

պարսից ծոց, օման, հորմուզի նեղուց, նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերի արգելափակումը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանի նավահանգիստների արգելափակումը բացասաբար կանդրադառնա Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցություններում։ Իրանի ԱԳՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, ինչի պատճառով համաձայնության չեն հասել։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի արգելափակել Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերը։

«Եթե Պարսից և Օմանի ծոցերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստները վտանգի տակ հայտնվեն, Պարսից ծոցի և Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ անվտանգության մեջ չի լինի», – ընդգծել է Զոլֆաղարին։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ–ն բանակցություններ ունեցան Իսլամաբադում (Պակիստան): Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Leave a comment