https://arm.sputniknews.ru/20260413/tehrany-vashingtvonin-nakhazgushacrel-e-navahangistnern-argelapakelu-hetevanqneri-masin-100937834.html
Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացրել է նավահանգիստներն արգելափակելու հետևանքների մասին
Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացրել է նավահանգիստներն արգելափակելու հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերի արգելափակումը։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T13:23+0400
2026-04-13T13:23+0400
2026-04-13T13:23+0400
պարսից ծոց
օման
հորմուզի նեղուց
նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_0:0:721:406_1920x0_80_0_0_fb0f94239501859f4fbdd716ba37e0da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանի նավահանգիստների արգելափակումը բացասաբար կանդրադառնա Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցություններում։ Իրանի ԱԳՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, ինչի պատճառով համաձայնության չեն հասել։Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի արգելափակել Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերը։Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ–ն բանակցություններ ունեցան Իսլամաբադում (Պակիստան): Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
պարսից ծոց
օման
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_24:0:580:417_1920x0_80_0_0_4bee0b7353f25f5043e95ad4b5a549e3.jpg.webp
պարսից ծոց, օման, հորմուզի նեղուց, նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք
պարսից ծոց, օման, հորմուզի նեղուց, նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերի արգելափակումը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանի նավահանգիստների արգելափակումը բացասաբար կանդրադառնա Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցություններում։ Իրանի ԱԳՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, ինչի պատճառով համաձայնության չեն հասել։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կսկսի արգելափակել Իրանի նավահանգիստներ ելումուտ անող նավերը։
«Եթե Պարսից և Օմանի ծոցերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստները վտանգի տակ հայտնվեն, Պարսից ծոցի և Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ անվտանգության մեջ չի լինի», – ընդգծել է Զոլֆաղարին։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ–ն բանակցություններ ունեցան Իսլամաբադում (Պակիստան): Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: