Լուկաս Սելարայանը՝ հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հաղթական գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 14-րդ տուրի խաղում։

«Ալդոսիվի» դեմ տնային խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն աչքի է ընկել 28-րդ րոպեին։ «Բելգրանոն» հաղթել է նվազագույն հաշվով և 22 միավորով չորրորդ տեղում է։

Ընթացիկ առաջնությունում 33-ամյա Սելարայանը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։



Leave a comment