Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ քննարկել է մարզերում իրականացվող ճանապարհաշինական, նորոգման և պահպանման աշխատանքները, ինչպես նաև Հյուսիս–հարավ ծրագրի ընթացքը։ Նախարարը հանձնարարել է ապահովել աշխատանքների որակի խիստ վերահսկողությունն ու ժամկետների պահպանումը։

ՏԿԵՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։

Քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ճանապարհաշինական, նորոգման և պահպանման աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունավետության բարձրացումը։

Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են հիմնանորոգման և միջին նորոգման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքը։

Հատուկ անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողության սահմանմանը և սահմանված ժամկետների անշեղ պահպանմանը:

Նախարարը տրվել է կոնկրետ հանձնարարականներ աշխատանքների համակարգման, առկա խնդիրների արագ արձագանքման և ընթացիկ ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացման ուղղությամբ»:

Leave a comment