ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդվել է. Իրանի ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261006/rd-i-ev-chzhh-i-het-pashtpanakan-volvortum-hamagvortsakcutjunn-amrapndvel-e-irani-pn-107755174.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/02/104087712_57:0:2788:2048_1920x0_80_0_0_18dbfca90c52611fb1b31de12f763f8a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, ռուսաստան

իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանական ոլորտում ամրապնդվել է։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Տալաինիկը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա:

«Պաշտպանական ոլորտում Իրանի համագործակցությունը ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ ոչ միայն չի դադարել և չի նվազել, այլ որոշ ուղղություններով նույնիսկ ամրապնդվել է», – ասել է Տալաինիկը:

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է երկու պետությունների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի կողմից 2025 թվականի հունվարին Մոսկվայում: Փաստաթուղթը հիմք է դնում Մոսկվայի և Թեհրանի գործընկերության ընդլայնման համար բոլոր ոլորտներում, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գիտությունը և տեխնոլոգիաները: Պայմանագիրը կնքվել է 20 տարի ժամկետով՝ հաջորդ հնգամյա ժամանակահատվածների համար ավտոմատ երկարաձգմամբ։

Leave a comment