Հրազդանի կիրճում շաբաթօրյակ կիրականացվի, կցուցադրվեն երկրորդային հումքից պատրաստված արվեստի գործեր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ գալիք շաբաթ օրը մի քանի կազմակերպությունների հետ համագործակցությամբ նախատեսվում է շաբաթօրյակ իրականացնել Հրազդանի կիրճում:

 

«Սրանք ոչ միայն մաքրապատման աշխատանքներ են, այլ այդ աշխատանքներն իրականացվելու են աղբի տեսակավորմանը զուգահեռ: Այս միջոցառման ընթացքում նախատեսում ենք»,-մանրամասնեց Հայկազյանը:

Ասաց, որ տեղում ունենալու են երկրորդային հումքից պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, նաեւ մասնակիցներին ներկայացվելու են Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգերի որոշ նմուշներ, որոնք կքվեարկվեն մասնակիցների կողմից: Շաբաթօրյակին կհաջորդի ծառատունկը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց շաբաթօրյակին ներգրավել դպրոցահասակ երեխաներին:  «Շատ կարեւոր է, որ երեխաները նույնպես մասնակցեն եւ հասկանան իրենց պատասխանատվության չափը»,-ասաց քաղաքապետը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment