Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։ Փեզեշքիանը նշել է, որ գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը, որը ցուցաբերել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ընթացքում։
Փեզեշքիանը մասնավորապես նշել է.
«Մենք գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի դեմ դաժան հարձակումները, և հատկապես թուրք ժողովրդի տպավորիչ համերաշխությունն Իրանի հետ»։
Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)