Ռուսաստանի ԿԸՀ նախագահը հրավիրվել է Հայաստան

https://arm.sputniknews.ru/20260410/rusastani-kyh-nakhagahy-hravirvel-e-hajastan-100876175.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2030/58/20305832_0:0:2729:2047_1920x0_80_0_0_d6d5f388db57f0167a5abb3c80ea7d66.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

հայաստան, ռուսաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Նախատեսվում է, որ Էլլա Պամֆիլովան ՀՀ կայցելի ԱԺ ընտրությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը նախապատրաստում են ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Այցելությունը Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն է եղել: Հովակիմյանը նշեց, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապված չէր վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ:

Կոպիրկինն այցելել է ԿԸՀ՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար: Հովակիմյանի խոսքով` Պամֆիլովայի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ԿԸՀ նախագահն իրեն հրավիրել է Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, ինքն էլ ի պատասխան նրան է հրավիրել Հայաստան:

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը դադարեցրին համագործակցությունը

Leave a comment