https://arm.sputniknews.ru/20260410/rusastani-kyh-nakhagahy-hravirvel-e-hajastan-100876175.html
Ռուսաստանի ԿԸՀ նախագահը հրավիրվել է Հայաստան
Ռուսաստանի ԿԸՀ նախագահը հրավիրվել է Հայաստան
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ Էլլա Պամֆիլովան ՀՀ կայցելի ԱԺ ընտրությունների ժամանակ։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T17:35+0400
2026-04-10T17:35+0400
2026-04-10T17:36+0400
հայաստան
ռուսաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2030/58/20305832_0:0:3113:1751_1920x0_80_0_0_0c58c1b096908421cda22730684541d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը նախապատրաստում են ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:Այցելությունը Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն է եղել: Հովակիմյանը նշեց, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապված չէր վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ:Կոպիրկինն այցելել է ԿԸՀ՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար: Հովակիմյանի խոսքով` Պամֆիլովայի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ԿԸՀ նախագահն իրեն հրավիրել է Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, ինքն էլ ի պատասխան նրան է հրավիրել Հայաստան:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը դադարեցրին համագործակցությունը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2030/58/20305832_0:0:2729:2047_1920x0_80_0_0_d6d5f388db57f0167a5abb3c80ea7d66.jpg.webp
հայաստան, ռուսաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, ռուսաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Նախատեսվում է, որ Էլլա Պամֆիլովան ՀՀ կայցելի ԱԺ ընտրությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը նախապատրաստում են ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այցելությունը Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն է եղել: Հովակիմյանը նշեց, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապված չէր վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ:
Կոպիրկինն այցելել է ԿԸՀ՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար: Հովակիմյանի խոսքով` Պամֆիլովայի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ԿԸՀ նախագահն իրեն հրավիրել է Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, ինքն էլ ի պատասխան նրան է հրավիրել Հայաստան: