Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հարյուր տոկոսանոց խաղ են ցուցադրում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները խաղացել են երեք տուր։ Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը (գլխավոր լուսանկարում) երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել եւ մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում են։

Շանթ Սարգսյանը՝ կանգնած

Ընդ որում, Շանթը լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում։ Վատ չեն մեկնարկել նաեւ գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք ունեն 2,5-ական միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment