Լեբրոն Ջեյմսն ու որդին ևս մեկ պատմական դրվագ են գրանցել NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեբրոն Ջեյմսն ու իր որդի Բրոնին Ջեյմսն օգնել են «Լոս Անջելես Լեյքերսին» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում 119:103 հաշվով հաղթել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։

Դրվագներից մեկում Բրոնինը խլել է գնդակն ու փոխանցել Լեբրոնին, որը կատարել է դիպուկ նետում։ Դա NBA-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ հայրը միավոր է վաստակում որդու փոխանցումից հետո։ Ավելի վաղ Բրոնին Ջեյմսն էր դիպուկ նետում կատարել հոր ասիստից հետո։

«Գոլդեն Սթեյթի» դեմ խաղում Լեբրոն Ջեյմսը վաստակել է 26 միավոր, իսկ Բրոնին Ջեյմսը հավաքել է 10 միավոր։ «Լեյքերսը» 80 խաղից հետո 5-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում։

Leave a comment