Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ քաղբանտարկյալ, Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։
Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքի քննությունը կանցկացնի գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ տեղի չի ունենա։