Խաչիկ Գալստյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործն արդեն դատարանում է։ Դեռևս դատական նիստեր չեն կայացել, բայց գործով դատավոր  Վարդգես Սարգսյանն արդեն ինքնաբացարկ է հայտնել։

Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշել է․ «Ըստ որոշման, այդ գործով մեղադրյալներից մեկը բարեկամական կապ ունի դատավոր Վարդգես Սարգսյանի հետ»։

Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։

«Իր մոտ ունեցել եմ դատական նիստեր, սպասումներս դրական են, ունեցածս փորձը ցույց է տվել, որ բավականին օբյեկտիվ դատավոր է։ Տպավորություններս դրական են, ակնկալում եմ, որ կլինի օբյեկտիվ դատաքննություն և Խաչիկ Գալստյանը վերջնականապես կարդարացվի»,- ասել է Բաբայանը։

Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ։

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment