Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, աշխատում է և շուտով հնարավոր է դիմի ազգին. ասել է Հնդկաստանում Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին։
«Նա առողջ է, ամեն օր գալիս է իր գրասենյակ և ընդունում է տարբեր պատվիրակությունների և պաշտոնյաների։ Եվ մենք հույս ունենք, որ շատ շուտով նա նաև կխոսի և կդիմի ժողովրդին անմիջապես»,- ասել է նա։
Իլահին հիշեցրել է, որ Խամենեիի հայտարարությունը հրապարակվել է նախորդ օրը՝ իր հոր՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրը։