Հայաստանը Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաև

https://arm.sputniknews.ru/20260409/hajastany-ghazakhstani-hamar-qaghaqakan-ev-arevtratntesakan-husali-gvortsynker-e-kvosherbaev-100823743.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100812126_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1a8941eb0c3d6813cdd2791e20e1de87.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան, երմեկ կոշերբաև

հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան, երմեկ կոշերբաև

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիմանն ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում»,– ասել է Միրզոյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում է այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը համապատասխանում է երկու ժողովուրդների և պետությունների շահերին։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը, որին հետևել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը։

Leave a comment