https://arm.sputniknews.ru/20260409/hajastany-ghazakhstani-hamar-qaghaqakan-ev-arevtratntesakan-husali-gvortsynker-e-kvosherbaev-100823743.html
Հայաստանը Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաև
Հայաստանը Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաև
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական… 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T18:15+0400
2026-04-09T18:15+0400
2026-04-09T18:17+0400
հայաստան
ղազախստան
արարատ միրզոյան
երմեկ կոշերբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100812126_0:83:1600:983_1920x0_80_0_0_517f3854d4955ef42d10ad0b2b11383d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիմանն ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում է այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը համապատասխանում է երկու ժողովուրդների և պետությունների շահերին։ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը, որին հետևել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը։
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100812126_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1a8941eb0c3d6813cdd2791e20e1de87.jpg.webp
հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան, երմեկ կոշերբաև
հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան, երմեկ կոշերբաև
ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում»,– ասել է Միրզոյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում է այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։
ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը համապատասխանում է երկու ժողովուրդների և պետությունների շահերին։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը: