Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խորապես վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների մասին լուրերից:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ՝ հույս հայտնելով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», – ասված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: