ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է։
Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է:
Միթե՞ Փաշինյանն Ալիևի ազնիվ խոսքին է հավատում… Չէ՛, Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել, խոստանալով Նիկոլին թողնել իշխանությունը, եթե իհարկե իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները zoxovurti varcapate սիրահոժար կատարի ….»։
The post Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան appeared first on Times.am.