Եվրոպան իր համար ծուղակ է ստեղծել՝ հրաժարվելով էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունից, իսկ մինչև Կալլասի հեռանալը ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը ոչինչ չեն քննարկի ԵՄ-ի հետ. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը:
Պեսկովն իր խոսքում նաև մի քանի առանցքային դիտարկումներ է հնչեցրել, մասնավորապես նա ընդգծել է, որ Եվրոպայի «կախվածությունը» Ռուսաստանից էներգետիկ ոլորտում անցողիկ էր, դա վաճառողի և գնորդի փոխադարձ կախվածությունն էր, ազատվելով դրանից՝ Եվրոպան այժմ սկսել է հաստատապես կախված լինել ԱՄՆ-ից։
«Եվրոպայում ակնհայտ է քաղաքական գործիչների սպառվածությունը իշխանության մեջ, նրանք ոչ կոմպետենտ են, նրանք անգրագետ ֆունկցիոներներ են, «ոչ կոմպետենտ, չեն կարողանում նայել ապագային և չեն կարողանում հասկանալ այսօրվա կոորդինատային համակարգը»։
Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի հետ կարևոր էր ԱՄԷ-ում բանակցային խմբերին հրահանգներ տալու համար, մերիկացիները որպես միջնորդ շտապեցնում են, քանի որ իրենք էլ են շտապում»,-ասել է նա։
Կրեմլի խոսնակը նաև շեշտել է, որ ռուս զինվորականները ուշադիր կվերլուծեն Գրենլանդիայում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր հայտնվելու ծրագրերը։
The post Եվրոպան իր համար ծուղակ է ստեղծել՝ հրաժարվելով էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունից. Դմիտրի Պեսկով appeared first on Times.am.