Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր…

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է։

Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է:

Միթե՞ Փաշինյանն Ալիևի ազնիվ խոսքին է հավատում… Չէ՛, Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել, խոստանալով Նիկոլին թողնել իշխանությունը, եթե իհարկե իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները zoxovurti varcapate սիրահոժար կատարի ….»։

The post Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան appeared first on Times.am.

Leave a comment