Հայաստանի բռնցքամարտիկները Բրազիլիայում կմասնակցեն աշխարհի գավաթի փուլին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն «Օլիմպավանում» նախապատրաստվում են Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում ապրիլի 20-ից 26-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը World Boxing»-ի անդրանիկ խոշոր մրցաշարն է մրցաշրջան 2026-ում։

Մեր ընտրանիների գլխավոր մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանն ու Վազգեն Բադալյանը հրապարակել են մրցավայր մեկնող բռնցքամարտիկների անունները։

Տղամարդիկ. 50 կգ քաշային կարգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արթուր Բազեյան, 65 կգ՝ Արթուր Սահակյան, 70 կգ՝ Արարատ Հարությունյան, 90 կգ՝ Նարեկ Մանասյան, +90 կգ՝ Դավիթ Չալոյան։

Կանայք. 51 կգ քաշային կարգ՝ Անուշ Գրիգորյան, 65 կգ՝ Էլիդա Քոչարյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment