Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուրումչիում կայացած բանակցությունների ընթացքում Չինաստանը, Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել քննարկել հակամարտության կարգավորման համապարփակ մոտեցում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Ըստ նրա՝ Չինաստանում կայացած հանդիպումների ժամանակ կողմերը նաև համաձայնության են եկել ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել կամ էլ ավելի բարդացնել իրավիճակը։