Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ Դաղստանի ութ բնակավայրերում ավելի քան 1000 բնակելի տուն և այգեգործական հողամաս շարունակում են մնալ ջրհեղեղի տակ։
«Դաղստանի Հանրապետությունում վեց մունիցիպալիտետներում և ութ բնակավայրերում ջրհեղեղի տակ են գտնվում 1339 բնակելի տուն, 1664 այգեգործական հողամաս և 90 ճանապարհահատված։ Հանրապետության տարածքում գործող 16 ժամանակավոր կեցության կենտրոններում տեղավորված է 591 մարդ, այդ թվում՝ 246 երեխա։ Այդ կենտրոններում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները»,-ասվում է հայտարարության մեջ։
Հանրապետության արտակարգ ծառայությունները շարունակում են շուրջօրյա աշխատանքը, իսկ տուժած շրջաններ են ուղարկվել լրացուցիչ փրկարարական և հրշեջ ուժեր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով։