Ադրբեջանը ողջունել է հրադադարը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ձեռք բերված հրադադարը:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«Բարձր ենք գնահատում բոլոր այն կողմերի ջանքերը, որոնք միջնորդ հանդիսացան կրակի դադարեցմանը հասնելու գործում: Հույս ունենք, որ այս հրադադարը կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, ինչպես նաեւ տեւական խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Կողմերին առկա խնդիրների լուծմանը եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը  միտված արդյունավետ երկխոսության կոչ ենք անում: Ադրբեջանը միշտ պատրաստ է աջակցել նախաձեռնություններին, որոնք միտված են տարածաշրջանում հարատեւ խաղաղության, անվտանգության եւ համագործակցության ամրապնդմանը»:

Leave a comment