Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է համաձայնել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամերիկյան Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը հանձնարարել է համաձայնել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին (Պակիստանի նախաձեռնությամբ):

Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները, կարծես թե, չի չբավարարել Վաշինգտոնին, և Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդները աշխատել են այն փոփոխելու ուղղությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում՝ համոզելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ընդունել հրադադարի առաջարկը։

Թրամփը խոսել է Նեթանյահուի  հետ՝ նախքան Իրանի հետ 14-օրյա հրադադարի մասին հայտարարելը՝ Իսրայելի աջակցությունն ու համաձայնությունն ունենալու համար։

Նեթանյահուն ԱՄՆ-ից ստացել է երաշխիքներ, որ առաջիկա բանակցություններում Վաշինգտոնը կպնդի, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից և դադարեցնի ուրանի հարստացման ու հրթիռային սպառնալիքները։

Թրամփը հայտարարել նաև, որ սկզբունքորեն դեմ չէ Իրանի առաջարկությունները որպես բանակցությունների համար աշխատանքային տարբերակ ընդունելու համար:

Ըստ պայմանի, 14-օրյա հրադադարի ընթացքում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը ծովային բեռնափոխադրումների համար՝ որոշ տեխնիկական սահմանափակումներով:

Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment