Իսրայելը ոչնչացրել է Իրանի պողպատի արտադրական կարողության 70%-ը, կրճատել է ՀՆԱ-ն 2-3%-ով․ Նեթանյահու

Վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի պողպատի արտադրական կարողության 70%-ը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Սա հսկայական հաջողություն է, որը զրկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ինչպես ֆինանսական ռեսուրսներից, այնպես էլ մեծ քանակությամբ զենք արտադրելու հնարավորությունից»,- նշել է Նեթանյահուն։

– Մեր ամերիկացի ընկերների հետ միասին մենք շարունակում ենք ջախջախել Իրանում ահաբեկչության ռեժիմը։ Մենք վերացնում ենք հրամանատարներին, ռմբակոծում ենք կամուրջներ ու ենթակառուցվածքներ։

– Մի քանի տասնյակ արկերով կրճատել ենք Իրանի ՀՆԱ-ն 2-3%-ով։

– Մենք գործում ենք նախագահ Թրամփի և ԱՄՆ զինված ուժերի հետ լիովին համակարգված։

– Մենք կշարունակենք ջախջախել Իրանը, մինչև մեր բոլոր նպատակներին հասնենք։

Leave a comment