Տարածաշրջանային զարգացումներն են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպանը

Բաժանորդագրվել

Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի հարաբերություններին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik.ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ–ից։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը»,– հայտնել են ԱԺ–ից:

Խորհրդարանից հավելել են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Leave a comment