Լուրեր |
Կարգավորումը նպատակ ունի ապահովել հումքի հասանելիությունը արտադրողների համար
ՀՀ կառավարությունը ապրիլի 2-ի նիստում կիրառության մեջ է դրել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները՝ մի շարք ապրանքների անմաքս ներմուծման վերաբերյալ։
Ըստ որոշման՝ Հայաստանը մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը կօգտվի կակաոյի մածուկի և կակաոյի յուղի անմաքս ներմուծման քվոտաներից՝ համապատասխանաբար 300 և 200 տոննա ծավալով։
Սահմանված քվոտան գերազանցելու դեպքում ներմուծվող ապրանքների համար կկիրառվեն մաքսատուրքեր՝ 3-5 տոկոսի չափով։
Բացի այդ, մինչև 2028 թվականի ավարտը թույլատրվում է տեղական արտադրության կարիքների համար տեքստիլի և կաշվի մշակման նյութերի անմաքս ներմուծում։
Կարգավորումը նպատակ ունի ապահովել հումքի հասանելիությունը արտադրողների համար և աջակցել տեղական արտադրության զարգացմանը՝ նվազեցնելով ներմուծման ծախսերը։