Սա Բրիտանիայի պատերազմը չէ, նա չի ներգրավվի հակամարտության մեջ․ Սթարմեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս շաբաթ Մեծ Բրիտանիան կհյուրընկալի 35 արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը քննարկելու համար. հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը։

«Մեծ Բրիտանիան միավորել է 35 երկրների՝ Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու նպատակով աշխատելու մտադրության մասին համատեղ հայտարարության շուրջ։ Այս շաբաթավերջին արտաքին գործերի նախարարը  կհյուրընկալի հանդիպում, որի շրջանակներում այս երկրները առաջին անգամ կհավաքվեն»,- լրագրողներին ասել է Սթարմերը մամուլի ասուլիսի ժամանակ։

Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր չէ ներգրավվել Իրանի շուրջ հակամարտության մեջ։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցողը «Բրիտանիայի պատերազմը չէ», և երկիրը թույլ չի տա իրեն ներքաշել լարվածության սրման մեջ։

Leave a comment