Երասխի միջնակարգ դպրոցը հանդես է եկել մահախոսականով

Երասխի միջնակարգ դպրոցը հանդես է եկել մահախոսականով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ Երասխում ողբերգական վթար է տեղի ունեցել։ Կա մեկ զոհ և 5 վիրավոր։

Լրատվամիջոցը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել վթարը։

Քիչ առաջ Երասխի միջնակարգ դպրոցը հանդես է եկել մահախոսականով։

Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։

Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։

Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ։

Ցավակցում ենք ողբերգությանը զոհ դարձած երիտասարդի ընտանիքին և հարազատներին։

Leave a comment