Կառավարությունունից հայտնում են, որ Մոսկվայում տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վերջին հանդիպումը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, մասնավորապես, ասել էր, որ «մենք ներկայում նաեւ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ»:
«Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաեւ բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ», – ասել էր Փաշինյանը:
«Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարեւոր եւ, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղեւորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։
Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել», – ասել էր Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։