Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությունը Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։
«Մենք լավ գիտակցում ենք այն դժվարին իրավիճակը, որում գտնվում է Իրանի հավաքականը, և մենք սթափ գնահատում ենք իրավիճակը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանց Աշխարհի առաջնության խաղերը անցկացվեն լավագույն պայմաններում։ Այլընտրանքային B, C կամ D ծրագրեր չկան, միայն կա A ծրագիր»,- նշել է նա։
Ինֆանտինոն ասել է, որ այժմ բարդ աշխարհաքաղաքական միջավայր է և դրա վրա որևէ վերահսկողություն հնարավոր չի ունենալ։