«Մեզ 5-10 տարվա ընթացքում կարող են տանել դեպի «արևմտյան ադրբեջան»․ Միքայել Համբարձումյան

«Թիվ մեկ սպառնալիքն այն է, որ մեզ 5-10 տարվա ընթացքում կարող են տանել դեպի «Արևմտյան Ադրբեջան»՝ փափուկ և կոշտ ուժի կիրառման միջոցով։ Սա իրական սպառնալիք է, սա բոլոր խնդիրների վերջնարդյունքն է։ Այս գործընթացը կանխելու համար թիվ մեկ խնդիրը առաջիկա ընտրությունների արդյունքում ազգային մտածողություն ունեցող ուժերի՝ իշխանության գալն է»,- «ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

Ըստ նրա՝ կարևոր է, որ վերջնականապես հասկանանք, ընտրություն անենք՝ ով է մեր ռազմավարական դաշնակիցը․ «Գաղտնիք չէ՝ իմ դիրքորոշումն այն է, որ ՌԴ-ն է մեր ռազմավարական դաշնակիցը, ռազմավարական դաշնակցի հետ էլ հստակեցում պետք է մտցվի, կառուցենք այնպիսի փոխշահավետ ու վստահելի հարաբերություններ, որ համոզված լինենք՝ ունենք ռազմավարական դաշնակից։ Նման տարածաշրջանում առանց ռազմավարական դաշնակցի, առանց իրական երաշխիքների գոյատևելը շատ բարդ է, եթե ոչ անհնար»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment