Լոռիում կառուցվող բնակելի շենքից Հնդկաստանի 26–ամյա քաղաքացի է ընկել և մահացել

Բաժանորդագրվել

Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3–րդ հարկի տանիքից Հնդկաստանի 26–ամյա քաղաքացի է ընկել և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 13։00–ի սահմաններում։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի քաղաքացի, Ռավինդար Սինգհն է, որը մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment