Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, հետևել շինաշխատանքներին


Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է հաստատություն։


Այցին մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։


Տնօրենի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին։


Նախարարն ընդգծել է երեխաների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման կարևորությունը։



 

Դիտումների քանակ6

Leave a comment