Ստուբը հայտարարել է, որ ինքն ու Ստյորեն Կիևի խնդրանքով զանգահարել են Պուտինին

Բաժանորդագրվել

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27–ին՝ ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ուկրաինայի խնդրանքով են հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ստուբը հայտնել է Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27–ին՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի նախաձեռնությամբ։

«Սա Ուկրաինայի խնդրանքով հաղորդակցության ուղու բացում էր։ Մենք Ռուսաստանի հարևան երկրներն ենք, և ինչ-որ փուլում անհրաժեշտ էր բացել այդ ուղին»,– պարզաբանել է Ֆինլանդիայի նախագահը։

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը և հիշեցրել հակամարտության սկզբնապատճառների մասին։

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում և Օսլոյում։

Leave a comment