Կիևը պետք է զիջումների գնա հակամարտությունը դադարեցնելու համար. Ռուբիո

https://arm.sputniknews.ru/20260327/kievy-petq-e-zijumneri-gna-hakamartutjuny-dadarecnelu-hamar-rubivo-100334907.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96401873_134:0:1467:1000_1920x0_80_0_0_931ae08bece28f2482e2f7c5cdcfaf65.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարկո ռուբիո, վլադիմիր զելենսկի, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

մարկո ռուբիո, վլադիմիր զելենսկի, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին տրվող անվտանգության երաշխիքները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևի իշխանությունները որոշակի որոշումներ չեն կայացրել և բանակցություններում անհրաժեշտ զիջումների չեն գնացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշումն, ի վերջո, Ուկրաինայինն է։ Եթե նրանք (ուկրաինացիները- խմբ.) չցանկանան հստակ որոշումներ կայացնել և որոշակի զիջումների գնալ, ապա պատերազմը կշարունակվի»,-լրագրողներին ասել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնում նույնպիսի մոտեցում ունեն նաև Ռուսաստանի նկատմամբ, որը, նրա կարծիքով, նույնպես պետք է ինչ-ինչ զիջումների գնա հակամարտության կարգավորման համար։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են տեսնել ուկրաինական հակամարտության ավարտը։

«Մենք ուզում ենք տեսնել այս պատերազմի ավարտը»,-ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին տրվող անվտանգության երաշխիքները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել։

«Անվտանգության երաշխիքներն ուժի մեջ կմտնեն միայն (ուկրաինական հակամարտության- խմբ.) ավարտից հետո»,-ասել է Ռուբիոն լրագրողներին։

Պետքարտուղարը հավելել է, որ Վլադիմիր Զելենսկուն հստակ փոխանցել են այս միտքը։

«Նրան շատ հստակ բացատրել են, և նա պետք է հասկանար, որ անվտանգության երաշխիքները կտրամադրվեն միայն (ուկրաինական հակամարտության- խմբ.) ավարտից հետո»,-շեշտել է Ռուբիոն։

Հակառակ դեպքում, դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն ուղղակիորեն կներքաշվեր հակամարտության մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, և ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ հարցերի վրա։ Ավելի ուշ նա նշել էր, որ Ռուսաստանը սպասում է բանակցությունների նոր փուլի, սակայն վայրն ու ժամկետը հասկանալի պատճառներով դեռևս որոշված չեն։

Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։

Leave a comment