Ոտքերում այրոցի զգացում․ որո՞նք են պատճառները, ե՞րբ դիմել բժշկի

Ոտնաթաթերի այրոցի տարբեր աստիճանի ցավոտ զգացողությունը՝ թեթևից մինչև տանջող, կարող է ուղեկցվել վերջույթների ծակծկոցով, թմրածության զգացողությամբ: Դրանք երբեմն այնքան ցավոտ են, որ խանգարում են քնել:

Պատճառները

Ոտնաթաթերի ժամանակավոր այրոց կարող է առաջանալ նրանց չափից դուրս ծանրաբեռնվածության կամ մաշկի սնկային վարակի պատճառով:

Հաճախ ոտքերի այրոցը ներբանի ֆիբրոզ հյուսվածքի բորբոքման կամ նյարդի (պերիֆերիկ նևրոպաթիա) վնասման նշան է: Նյարդը կարող է վնասվել տարբեր պատճառներով՝ ներառյալ շաքարային դիաբետը, քրոնիկ ալկոհոլիզմը, թույների ազդեցությունը, В խմբի որոշ վիտամինների պակասը, վարակները և այլն:

Ոտքերի այրոցի հաճախակի պատճառները

   Ալկոհոլի չարաշահում,

  «ատլետի ոտնաթաթ»,

   մարմնի ավելորդ քաշ,

   Կրունկների շպորներ

  Շարկո-Մարի-Տուի հիվանդություն  (ոտքերի և ձեռքերի նյարդերն ախտահարող ժառանգական հիվանդություններ),

   քիմիաթերապիա,

  երիկամների քրոնիկ հիվանդություններ,

   համակցված տեղային ցավի համախտանիշ (քրոնիկ ցավ՝ նյարդային համակարգի դիսֆունկցիայի պատճառով),

   դիաբետիկ նևրոպաթիա (դիաբետի հետևանքով նյարդերի ախտահարում),

   ՁԻԱՀ վարակի ախտանշաններից մեկը,

  հիպոթիրեոզ (վահանագեղձի անբավարար ակտիվություն),

   Տարզալ թունելային համախտանիշ,

   ավիտամինոզ (վիտամինադեֆիցիտային սակավարյունություն):

Պետք է դիմել բժշկի, եթե այրոցն անհանգստացնում է մի քանի շաբաթ շարունակ և գնալով դառնում է ավելի ցավոտ ու արտահայտված:

Բժշկի անհապաղ դիմելու պատճառները

   Այրոցն ի հայտ է գալիս հանկարծակի, ընդ որում, առկա է որևէ տոքսինի ազդեցություն,

 եթե առկա է շաքարային դիաբետ, ու ոտքի վրա առաջացել է բաց վերք,

  այրոցը տարածվում է դեպի վեր,

  եթե հայտնաբերվել է ոտքերի մատների, ոտնաթաթերի զգացողության բացակայություն

Leave a comment