Քուվեյթը հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով չորս մարդու վիրավորվելու մասին

Քուվեյթը հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով չորս մարդու վիրավորվելու մասին

Քուվեյթում կարևոր օբյեկտի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ Քուվեյթի զինված ուժերը որսացել են Իրանից արձակված և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի ուղղությամբ թռչող մի քանի «թշնամական անօդաչու թռչող սարք»։

Հարձակման հետևանքով չորս մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Տուժածների թվում են Քուվեյթի մեկ, Իտալիայի երկու և Պակիստանի մեկ քաղաքացի։

Բոլոր չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Leave a comment