ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հիմնվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության վրա, հայտնում է՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Երևանում Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։