«Wizz Air»-ը 3-րդ օդանավն է բազավորում Զվարթնոցում և մեկնարկում երկու նոր ուղղություն դեպի Նիդեռլանդներ և Բելգիա

Այսօր՝ մարտի 27-ին, տեղի ունեցավ «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը:

Միջոցառմանը «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը ներկայացրեց Հայաստանում ավիաընկերության ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը: Այս տարվա հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավիաընկերությունը կբազավորի իր 3-րդ օդանավը:

Միաժամանակ հայտարարվեց երկու նոր ուղղության մեկնարկի մասին՝

Երևան–Էյնդհովեն (Նիդեռլանդներ) – Երևան. մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 26-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ,

Երևան- Շառլերուա (Բելգիա)-Երևան. մեկնարկը 2027թ. փետրվարի 1-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Միջոցառմանը մեկնաբանություններով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ՀՀ ՔԱԿ Նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment